ՀԿԵ-ի շնորհիվ ՀՀ-ում ստեղծվում են պայմաններ տնտեսության և զարգացման համար․ ՌԴ դեսպանատուն
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Հայաստանում ՌԴ դեսպանատունը շնորհավորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցներին Երկաթուղայինի օրվա առիթով:
«Շնորհավորում ենք ՀԿԵ աշխատակիցներին և վետերաններին մասնագիտական տոնի՝ Երկաթուղայինի օրվա առիթով։ ՀԿԵ-ի անձնակազմի պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի շնորհիվ Հայաստանում ապահովվում է ուղևորների և բեռների անխափան հաղորդակցությունը, ստեղծվում են պայմաններ տնտեսության և զբոսաշրջության զարգացման համար»,- ասված է դիվանագիտական առաքելության շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է սոցցանցում:
Դեսպանությունը երկաթուղային ոլորտի աշխատավորներին մաղթել է առողջություն, բարեկեցություն և հաջողություններ դժվարին աշխատանքում:Ռուսաստանում Երկաթուղայինի օրը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը: Տոնը սկզբնավորվել է 1896 թվականի հունիսի 28-ին կայսր Նիկոլայ II-ի հրամանով։ 2025 թվականին այն նշվում է օգոստոսի 3-ին։
–00—ԱՊ