Ջեյ Լոյի համերգը տիկտոկերում ՀՀ-ի մասին հիշեցնելու միջոց է, ավելի շատ պիտի լինեն նման միջոցառումները

03/08/2025 17:57 Ներքին կյանք
Երեկ գրել էի շատ մինիմալիզացրած Ջեյ Լոյի համերգի մասով ակնկալվող եկամտի մասին, ինչն այսօր արդեն իրականություն է՝ հայ-վրացական սամհմանին հերթեր (ի դեպ նման հերթեր գոյանում են ամանորյա օրերին, բայց հակառակ ուղղությամբ), տասնյակ չարտերային չվերթներ ՌԴ-ից, Ղազախստանից և այլ , բայց այս գրառումս դրա մասին չէ:
Նախորդ գրառմանս մեկնաբանություններում (բացի ստանդարտ անադեկվատ) հանդիպեցի մեկնաբանություններ, որ իբրև, եթե Հայաստանը մնացել է Ջենիֆերի գովազդի հույսին ապա կործանված ենք))):
Հարգելիներս այս դարում սա երկիր գովազդելու, զբոսաշրջիկ գեներացնելու, տասնյակ հազարավոր մարդկանց ինստագրամներում, տիկտոկերում և այլ հարթակներում երկրի մասին հիշեցնելու կամ, եթե դուրա գանք, որ մենք աշխարհի ստեղծման ակունքներում կանգնած ժողովուրդն ենք (ինչի մասին երկրագնդի բացարձակ մեծամասնությունը չգիտի) ասույթից, լավագույն միջոցն է, որ նույն աշխարհը տեսնի, որ կա այսպիսի բազմադարյա երկիր, արդեն պետություն, որտեղ ժամանում են համաշխարհային աստղեր և այստեղ ապրում են ժամանակակից մարդիկ, որոնք հիշյալ աստղերին պարգևում են անմոռանալի օրեր և պահեր:
Ես որպես քաղաքական թիմի հիմնադիր անդամ խնդրելու եմ կառավարությանը, որ այսպիսի նախաձեռնությունները լինեն շարունակական: