Ողբերգական դեպք․ քաղաքացիները Սևանից դուրս են բերել 16-ամյա տղային․ բժիշկներն արձանագրել են նրա մահը

03/08/2025 13:53 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ջրասուզակը և Սևանի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյաի և դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։

 

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կարեն Դանիելյանը և Դավիթ Վարդանյանը։Ջրային վաշտի պարեկները նավակով և սկուտեռով քաղաքացիների հետ «Գոռ Արս» լողափի տարածքում Սևանա լճից դուրս են բերել 16 տարեկան երեխայի, ում օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ցուցաբերել են առաջին բուժօգնություն, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

 

Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է երեխայի ինքնությունը։ Քննիչի հանձնարարակոնվ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

–00—ԱՊ