Կան վիրավորներ․ Արարատի Այգեպատ-Քաղցրաշեն գյուղերի խաչմերուկում բախվել են «BMW»-ն ու «Opel»-ը

03/08/2025 11:29 Ներքին կյանք

Երեկ՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Այգեպատ-Քաղցրաշեն գյուղերի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Սամվել Բ․-ի վարած «BMW» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Վաչագան Գ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սոնա Մարտիրոսյանը և կրտսեր պարեկ Արմեն Խաչիկյանը։Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

 

–00—ԱՊ