2 զոհ, 1 վիրավոր․ Շիրակում «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում

02/08/2025 22:34 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ մահացածներից մեկը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածները ու վիրավորը ՌԴ քաղաքացիներ են։ Մահացածներից մեկը 64-ամյա կին է, ով հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, մյուսը 64-ամյա վարորդն է, ով հայտնաբերվել է ավտոմեքենայում՝ արգելափակված վիճակում, իսկ վիրավորը 84-ամյա կին է, ով տեղափոխվել է հիվանդանոց։

–00—ՅՄ