Խուժանություն է Եկեղեցու դեմ իշխանության արածը, եթե ՀՀ ղեկավարը թուրք գործակալ լիներ, նույնը կաներ

01/08/2025 22:22 Ներքին կյանք

Եկեղեցու վրա հարձակման թեմային փորձեք նայել Էրդողանի կամ Ալիևի աչքերով, անմիջապես հասկանալի կդառնա, թե ինչ է կատարվում։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ նույն քայլերը, ինչ անում է ՀՀ այսօրվա իշխանությունը։

Փաշինյանն ասում է` ես հավատացյալ եմ, տպավորություն է ուզում ստեղծի, թե ուղիղ կապ ունի Քրիստոսի հետ, իր հարազատն է։ Նույն այս մոդելով այս իշխանությունը քանդեց բանակը` հրամանատարների նկատմամբ ստեղծելով անվստահություն, որը բերեց մարտունակության անկման, բանակի քայքայման։ Հիմա ինքը ստեղծում է անվստահություն սրբազանների և Վեհափառի նկատմամբ` դրանով արդեն իսկ քանդում է եկեղեցու հիմքերը։ Սա ուղիղ արշավ է եկեղեցու, ոչ թե սրբազանների դեմ, որը չեմ կարծում, որ կհաջողի։ Ես համոզված եմ, որ եկեղեցին և՛ ժողովրդի աջակցությունը կստանա, և՛ քաղաքական ուժերի, այդ թվում` իրար չսատարող ուժերի»,- ասել է Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ