Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է, նա շուտով կլինի ազատության մեջ

01/08/2025 18:27 Ներքին կյանք

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է, և նա շուտով կլինի ազատության մեջ: Այս մասին հայտնում է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր հերթին նշել է, որ Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2023 թվականի հունիսի 16-ին։ 2024 թվականի սեպտեմբերի 10-ին դատարանը որոշել է ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը փոխել։ Այդ ժամանակվանից մինչ օրս Աշոտյանը կալանքի տակ է, քանի որ խափանման միջոցը փոխելու` պաշտպանների միջնորդությունները դատարանը մերժել է։

–00—ՅՄ