Փաշինյանի կողմից մամուլի նկատմամբ վերաբերմունքը, այն էլ` որպես նախկին լրագրող, պարզապես նողկալի է

01/08/2025 18:08 Ներքին կյանք

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Առավոտ» թերթի նկատմամբ իշխանության դրսևորած վարքը, հավաքական առումով, մամուլի նկատմամբ քինախնդրության և ազատ խոսքի նկատմամբ անարգման դրսևորում է:

3 տասնամյակ, բոլոր իշխանություններն էլ ԶԼՄ-ների հետ տարբեր որակի և բարդության հարաբերություններ են ունեցել, սակայն գործող կառավարչի վերաբերմունքը, այն էլ` որպես նախկին լրագրող, պարզապես նողկալի է:

Տարբեր առիթներով և անառիթ մամուլի ազատությունից և դրա կարևոր դերից բարձրագոչ հայտարարություն անողները Մամուլի շենքը «մաքրում» են մամուլից, որի հիմքում ազատ խոսքի նկատմամբ ունեցած ատելությունն ու ներքին վախերն է»:

–00—ՅՄ