53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահում

01/08/2025 17:15 Ներքին կյանք

Բնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։

Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։

Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը պահվող ինքնաձիգի փամփուշտ, զինվորական տարբեր սարքավորումներ։

Հարդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

—00—ՄԱ