Միքայել Սրբազանի անազատության մեջ պահելը ուղղակի հետևանք է եկեղեցականների դեմ ատելության խոսքի

01/08/2025 17:00 Ներքին կյանք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է 2025թ. հուլիսի 30-ին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով կալանքը կիրառելու մասին սկզբնական ապօրինի դատական ակտը թողնվել է ուժի մեջ։

Առաջին ատյանի դատարանը 2025թ. հունիսի 28-ին Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կալանքը կիրառել էր գործի քննությանը խոչընդոտելու և հանցանք կատարելու մտացածին հիմնավորումներով։

Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին անազատության մեջ պահելը խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված պատժողական գործողություն է և ուղղակի հետևանք իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի։

Հորդորում ենք դատական և դատախազական մարմիններին անհապաղ ազատ արձակել ա նհիմն կալանավորված Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին