Վրաերթի գործով մեղադրյալի պաշտպանը հայտարարել է, որ Սոնան փորձել է խոչընդոտել ավտոշարասյան ընթացքը

01/08/2025 15:08 Ներքին կյանք

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ ասվում է․

«Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրյալի պաշտպանն այսօր կրկին հայտարարել է, որ Սոնան վերջին պահին դիտավորությամբ փորձել է խոչընդոտել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ընթացքը։

Իհարկե, դեպքի տեսագրությունը բոլորին է հասանելի, իսկ նման հայտարարության բարոյական կողմը չքննարկենք, բայց դրանից տպավորություն է ստեղծվում, որ ոմանց ընկալմամբ՝ վրաերթի ենթարկված հանգուցյալն առերևույթ ահաբեկիչ էր, իսկ նրան վրաերթի են ենթարկել ահաբեկչական ակտը կանխելու նպատակով, գուցե նաև վերադասի ցուցումո՞վ…»։

—00—ՄԱ