«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ

01/08/2025 14:45 Ներքին կյանք

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։

Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։«Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև  կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո»,- նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նոր մրցաշարերի կանոնակարգերի մշակման և նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Միջոցառումների կազմակերպման կարգի և ժամկետների մասին կհրապարակվի լրացուցիչ տեղեկատվություն։

—00—ՄԱ