ՊՊԳՎ նախկին պետ Ռոմա Մկրտումյանից նախատասում են բռնագանձել 1 գույք և ավելի քան 415 միլիոն դրամ

01/08/2025 12:14 Ներքին կյանք

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից բռնագանձել 1 անշարժ գույք, ավելի քան 415 միլիոն դրամ։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 1 բնակելի տուն.
  • 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.
  • ավելի քանի 415 միլիոն դրամ:

–00—ԱՊ