Դատախազությունը պահանջում է Պետական պահպանության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր

01/08/2025 10:34 Ներքին կյանք

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝

-2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.
-1 իրավաբանական անձում մասնակցություն.
-14 միլիոն 203 հազար դրամ, որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

—00—ՄԱ