Կարմրաշեն գյուղի սարերում մեղուները խայթել են 59-ամյա տղամարդուն․ հիվանդանոցի ճանապարհին մահացել է

01/08/2025 09:59 Ներքին կյանք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Կարմրաշեն գյուղի սարերում հայտնաբերվել է տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 08։00-ի սահմաններում Կարմրաշեն գյուղի «Կարաջալղ» կոչվող տարածքում մեղուները խայթել են Վայոց ձորի մարզի բնակիչ 59-ամյա Սեյրան Հ․-ին, ինչից հետո վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, ինչը նկատել է մեղվապահ, Վայոց ձորի մարզի բնակիչ 67-ամյա Ալեքսան Ս․-ն և մոտեցել է Սեյրան Հ․-ին, «Դեքսա» տեսակի դեղահաբ է տվել խմելու և իր ավտոմեքենայով փորձել է տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է։Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

—00—ՄԱ