Ի՞նչ է ասել Դիանա Գասպարյանը մտերիմ շրջապատում․ «Իրավունք»

01/08/2025 08:27 Ներքին կյանք

«Իրավունք» թերթը գրում է. «Էջմիածնի նախկին քաղաքապետ, ՔՊ-ն լքած Դիանա Գասպարյանի շուրջ օղակը սեղմվում է։Ն րա ամուսնուն, ում մինչեւ վերջերս փորձում էին աղմկոտ սպանության գործով ջրից չոր հանել, ըստ լավատեղյակ աղբյուրների, շուտով կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում։

Ավելին, վերջին շրջանում իրավապահները նախկին քաղաքապետի տանից դուրս չեն գալիս տարբեր գործերի շրջանակներում։ Դիանա Գասպարյանը մտերիմ շրջապատում արդեն սկսել է հաթաթաներով խոսել, թե իրեն խեղճացնել չի լինի:

Ավելին, ըստ նույն լուրերի, նա ասել է. «Բերանս բացել չտան»։ Բայց նման է, որ նրա այդ պարբերական սպառնալիքները դեռ միայն սրում են վիճակը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

–00—ՅՄ