Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. «Վեդու» հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 1-ամյա տղան մահացել է

31/07/2025 22:07 Ներքին կյանք

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվեկ է քրեական վարույթ՝ հունիսի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցած 1-ամյա երեխայի մահվան փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը «Վեդու» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 06:00-ի սահմաններում գյուղերից մեկից «Վեդու» բժշկական կենտրոն տեղափոխելու ժամանակ երեխա է մահացել։

Հիվանդանոց է մեկնել համայնքային ոստիկանության ավագ համայնքին ոստիակ Կարապետյանը, և ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հերթապահ քննիչը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1-ամյա Մ. Մ.-ն է, ով հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

–00—ՅՄ