Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Բջնիում հրդեհ է բռնկվել 40-ամյա վարորդի վարած «Mercedes»-ում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Այսօր՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, ապա հարևանությամբ գտնվող խանութի աշխատակիցների և գյուղացիների հետ նախ կանխում են կրակի տարածումը, ապա մարում այն։
Ահազանգով ժամանում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն հրշեջ-փրկարարների կարիք այլևս չի լինում, քանի որ կրակն ամբողջությամբ վարորդն ու գյուղացիները մարել էին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի համայնքային ոստիկան Ռաֆիկ Եսայանի կողմից փաստաթղթեր են կազմվում։
–00—ՅՄ