140 տոննա օգնություն՝ Արցախից տեղահանված անձանց համար. լայնածավալ մարդասիրական նախագիծ է մեկնարկել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Ավելի քան 140 տոննա օգնություն` նախատեսված է մոտ 30000 մարդու համար. «Ռուսսոտրուդնիչեստվո»-ի հովանու ներքո այսօր մեկնարկեց Արցախից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նախագիծը՝ «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ-ի կողմից։
Առաջին փուլը կտևի ամբողջ օգոստոսը և կսկսվի Արարատի մարզից, Sputnik Արմենիայի մամուլի ակումբում ասաց «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արսենի Պրոնինը։
Օգնության փաթեթը ներառում է սնունդ, հիգիենայի պարագաներ, կան առանձին փաթեթներ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար։ «Հատուկ ուշադրություն ենք դարձրել բազմազավակ ընտանիքներին, կերակրողին կորցրածներին, ինչպես նաև միայնակ տարեցներին օգնելուն։ Կարիքավորների խումբը կազմվել է տեղական ինքնակառավարման մարմինների օգնությամբ», – ասաց Պրոնինը։ Այս տարի «Եվրասիա» ՀԿ-ն միացավ նախագծին։ Պետդումայի պատգամավոր և «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան նշեց, որ նրանք «վստահության կամուրջներ են ստեղծում հենց մարդասիրական նախագծերի միջոցով»։
—00—ՄԱ