Առուշ Առուշանյանը ուղեկցում է ՀՀ նախագահին Գորիս կատարած աշխատանքային այցի ընթացքում

31/07/2025 16:46 Ներքին կյանք

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս։ Նախագահին ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Այցի ընթացքում նախագահը շրջել է քաղաքում, ծանոթացել քաղաքային միջավայրի բարեկարգման ուղղությամբ արդեն իրականացված աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ կառավարության աջակցությամբ նախատեսվող զարգացման ծրագրերին։

—00—ՄԱ