Անահիտ Ավանեսյանը արձակուրդ է մեկնում․ ով կփոխարինի նրան

31/07/2025 16:10 Ներքին կյանք

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 15 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 15 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի օգոստոսի 4-22-ը ներառյալ:

2. Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս 2025 թվականի օգոստոսի 4-10-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, օգոստոսի 11-17-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ օգոստոսի 18-22-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը»,- գրված է փոխվարչապետի համապատասխան որոշման մեջ:

—00—ՄԱ