Ջրանջատում Երևանում և մարզերում

31/07/2025 13:26 Ներքին կյանք

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 31-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու շենք 47-49 կենտերի, Ծատուրյանի 34 շենքի ջրամատակարարումը։

Ինչպես նաև հուլիսի 31-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ, և 5ճրդ զանգվածների ջրամատակարարումը:

Բացի այդ, հուլիսի 31-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի Դավիթ Բեկ տուն 150/27-200 զույգերի ջրամատակարարումը:

Հուլիսի 31-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան Պող. 54-60/1 Շենքերի ջրամատակարարումը:

Հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի ք.Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ., Երվանդունիների փողոցների, ինչպես նաև ժամը 11:35-18:00-ն կդադարեցվի ք.Կապան, Դավիթ Բեկի, Ռ.Մինասյանի շենք 5, 10 -14 Շենքերի ջրամատակարարումը:

Հուլիսի 31-ին ժամը 10:35-15:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի ք. Նոյեմբերյան, Երեվանյան, Նոյեմբերի 29-ի, Խ.Աբովյանի, Մայիսյան, Տիեզերագնացների, Բարեկամության փողոցների, ինչպես նաև ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի ք.Դիլիջան, Կալինինի, Գետափնյա, Իվանովի, Սայաթ-նովայի, Մյասնիկյանի 26, Կոմիսարների, Շարամբերյան փողոցների ջրամատակարարումը:

Վայոց Ձորում հուլիսի 31-ին ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի ք.Ջերմուկ Ձախափնյակ 14, 23, 23Ա-23Բ, 27, 27Ա-27Բ, 39-43 շենքերի, ինչպես նաև ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի ք.Վայք Ալավերդյան, Մյասնիկյանի, Երիտասարդական, Չարենցի, Վ.Տերյանի,Կամոյի, 26 Կոմիսարներ փողոցների ջրամատակարարումը:

Հուլիսի 31-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

—00—ՄԱ