Արմեն Գրիգորյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

31/07/2025 10:52 Ներքին կյանք

Հուլիսի 31-ին ընդունել եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հայտնում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը:

Զրուցակցիս հետ նաև քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր» :

—00—ՄԱ