Վիճակագրական տվյալներ 2022-2024 թվականներին դատարանների կողմից կիրառված կալանքների վերաբերյալ

31/07/2025 09:19 Ներքին կյանք

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վիճակագրական տվյալներ 2022-2024 թվականներին դատարանների կողմից կիրառված կալանքների վերաբերյալ։

Իրավապաշտպաններս հաճախ մեր հանրային խոսքում քննադատում ենք համատարած կալանքների կիրառումը։ Ես պարբերաբար պաշտոնական վիճակագրությունից ստացված տվյլաներով հետազոտում եմ հենց կալանքների թվերը, որպեսզի հետագայում էլ հրապարակային հայտարարություններս լինեն հիմնավոր և փաստարկված։

Այսպիսով դատարանների կողմից կալանքների կիրառման 3 տարվա համեմատականն ունի այսպիսի տեսք․

Դատարանների կողմից 2023-ին՝ 2022-ի համեմատ, կալանաքների կիրառումն աճել է 5%-ով։ 2024-ին՝ 2023-ի համեմատ, նվազել է 3,5%-ով։ 2022-ից մինչև 2024–ը ընդհանուր աճել է 1,5%-ով։

Այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը 2022-ից 2024–ը ընդհանուր գրանցել է էական աճ, 10.1%-ով։ Սա համարում եմ բավարար դրական տեղաշարժ։

Դատարանների կողմից քննչական մարմինների միջնորդությունների ամբողջությամբ մերժումների քանակը էականորեն նվազել է: Նվազումը կազմել է 8.6%։ Սա համարում եմ էապես բացասական հաշվի առնելով, որ պրակտիկայում տեսնում ենք այդպիսի միջնորդությունների որակի էական անկում։ Այսինքն՝ քննիչների կողմից միջնորդությունները գնալով դառնում են ավելի անհիմն, սակայն մերժումները դրանից չեն ավելանում․․․»։

–00—ՅՄ