Ջրվեժի կամրջի մոտ բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը, վերջինը հայտնվել է կամրջի տակ․ կա վիրավոր

30/07/2025 22:34 Ներքին կյանք

Երեկ՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ձորաղբյուր–Երևան ավտոճանապարհի Ջրվեժի կամրջի մոտ, Արտաշատի խճուղում, բախվել են «Mercedes» և «Opel» ավտոմեքենաները

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի անկյունային հատվածի հողերին, ապա մի քանի մետր թռնելով՝ հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհին՝ բախվելով «Chevrolet Niva»-ին։

Վթարի հետևանքով մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել «Opel»-ի և «Chevrolet»-ի վարորդները, քաղաքացիները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

–00—ՅՄ