«Մարդիկ ՀՀ-ում այսօր ավելի լավ են ապրում» պնդումը Նիկոլի հերթական ճղճիմ սուտն է. Միհրան Հակոբյան

30/07/2025 18:11 Ներքին կյանք

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը «Ովքեր են իրականում «50 տոկոսով ավելի լավ ապրում» վերտառությամբ հրապարակում է արել։

««Մարդիկ այսօր (2025թ. ապրիլի դրությամբ) ավելի լա՞վ են ապրում, թե՞ 2018-ին էին ապրում: Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում և ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով: Այսինքն իրենց ապրածի կեսի չափով ավելի լավ են ապրում»։

Սա Նիկոլի հայտարարությունն է ՀՀ բնակչության «ավելի լավ ապրելու» մասին, ավելի ճիշտ՝ 2018 թվականի համեմատ 50 տոկոսով ավելի լավ ապրելու մասին՝ հենվելով Հայաստանի միջին աշխատավարձի աճի ցուցանիշի վրա։ Իսկ ի՞նչ կա այդ թվի ներսում։ Իրականում շատ բան կա, բայց դիտարկենք միայն մեկը։

Ներկայացված գրաֆիկում վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանի միջին աշխատավարձերն են ու ֆինանսաբանկային համակարգի միջին աշխատավարձերը։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանք հանդիսացող հայտնի զարգացումների ֆոնին որպես հետևանք ֆինանսաբանկային համակարգում աշխատավարձերը (+բոնուսներ) լրջորեն աճել են։

Պիկերը, որ տեսնում եք կորի վրա, հենց բոնուսներն են։ Բայց, եթե ավելի կոռեկտ լինենք, լրջորեն աճել են ֆինանսաբանկային հատվածի թոփ-մենեջմենթի աշխատավարձ+բոնուսները, ոչ թե այս ոլորտի շարքային աշխատակիցների, ու աճել են այնքան լրջորեն, որ ազդել են միջին աշխատավարձի վրա այս հատվածում, դա էլ իր հերթին՝ միջին աշխատավարձի հաշվարկային ցուցանիշի վրա Հայաստանում։ Եթե կարողանայինք հաշվարկել ու հանրապետության միջինից հանել այս հատվածի ցուցանիշը, ապա միջին աշխատավարձի գրաֆիկը, ըստ ամենայնի, շարժվելու էր նկարում պատկերված կետագծերի ուղով։

Հետևաբար, «մարդիկ Հայաստանում այսօր ավելի լավ են ապրում» պնդումը Նիկոլի հերթական ճղճիմ սուտն է։ Իսկ ճշմարտությունն այն է, որ 2018 թվականի համեմատ բանկերի թոփ-մենեջմենթն այսօր 50 տոկոսով ավելի լավ է ապրում, դրան գումարած՝ 500 տոկոսով ավելի լավ է ապրում Նիկոլի անգրագետ սովածների շայկան, որոնք փողոցից հայտնվել են կառավարչական աթոռներին, իրենց իսկ բառապաշարով ասած՝ լափամանի կողքը»։

–00—ՅՄ