Բեռնախցիկից պարանով շանը քարշ տված քաղաքացու նկատմամաբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հուլիսի 15-ին Բյուրեղավան քաղաքում Վ.Ղ.-ն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերել՝ իր ավտոմեքենայի բեռնախցիկից պարանով կապել է շանը և քարշ տալով վարել է մեքենան:
Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
—00—ՄԱ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Հետո ագրեսիվ կաջակցենք արտահանողներին, բայց 1-ին երկու տարիներին շատ փող չենք ծախսի այդ ուղղությամբ
-
2020 թ․ անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
-
Կառավարությունն ընդունեց ՀՀ–ի և ՌԴ–ի միջև առանց մուտքի արտոնագրի մասին համաձայնագրի փոփոխությունը
-
«ԵԱՏՄ-ի հետ ՀՀ-ն սահման չունի, կապարակնիքի հարցը ո՞նց է լինելու», «Վրաստանի հետ լուծում պիտի գտնենք»
-
Yandex Armenia-ի գործարքների ծավալը 2024 թ. կազմել է Հայաստանի ՀՆԱ-ի 1,1%-ը
-
ՀՀ տարածքային ամբողջականությունը չի կարող արտապատվիրակվել. երկաթուղու բիզնես–կառավարումը կարող է
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է