Ախուրյանում բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ վերջինի վարորդը հիվանդանոցում մահացել է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ախուրյան գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 34-ամյա Գոռ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի և 68-ամյա Գևորգ Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդ Գևորգ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Հրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից
-
Եկեղեցու դեմ պետական ճնշումները հասել են Սփյուռք․ Նարեկ Սպարտակյանի գործը վտանգավոր նախադեպ է
-
Վիզայի տրամադրումից հետո դրա հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատուն
-
Հրայր սարգավագը ազատ է արձակվել, բայց կիրառվել է վարչական հսկողություն, կան սահմանափակումներ
-
Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է