Օշականի ձորի ոլորաններում կցորդիչով բեռնատարը մկրատաձև փակել էր ճանապարհը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ժողովրդին հայտնի Օշականի ձոր իջնող ոլորաններում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը մկրատաձև փակել էր ճանապարհի 2 երթևեկելի գոտիները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոբերտ Ֆրանգյանը և Նարե Խաչատրյանը։
Պարեկները ու քաղաքացիները օգնել են վարորդին կցորդիչով բեռնատարը ուղղել և բացել ճանապարհը։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։
–00—ՅՄ