Քրեակատարողական հիմնարկներում 6 ամսում հայտնաբերվել է 788.45 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք

29/07/2025 16:50 Ներքին կյանք

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Ստորև ներկայացվում են առանձին վիճակագրական ցուցանիշներ:

Համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ 2025 թվականի առաջին կիսամյակում քրեակատարողական հիմնարկներում ավելացել է հայտնաբերված արգելված իրերի քանակը.

-Բջջային հեռախոսներ՝ 853 (2024թ․ 1-ին կիսամյակ՝ 772)
-Ինքնաշեն ոգելից խմիչք՝ 788.45 լիտր (2024թ․ 1-ին կիսամյակ՝ 611 լիտր)
-Դեղահաբեր՝ 184.5 հատ (2024թ․ 1-ին կիսամյակ՝ 94 հատ)

—00—ՄԱ