Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Focus»-ն ու ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավոր
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտոթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Ուրալ» մակնիշի բեռնատարը ու «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արա Զաքարյանն ու Նիկոլայ Միրզոյանը: Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է քննությունը վարեն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Երևանի կայազորի քննիչները:
—00—ՄԱ