Երևան-Դոմոդեդովո չվերթը հարկադիր վայրէջք է կատարել՝ ուղևորի առողջական վիճակի վատթարացման պատճառով

29/07/2025 14:57 Ներքին կյանք

FlyOne Armenia ավիաընկերության Երևան-Դոմոդեդովո 3F315 չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջական վիճակի սուր վատթարացման պատճառով։

Այս մասին հայտնում են ավիաընկերությունից։

«Թռիչքի անձնակազմը արագ արձագանքել է իրավիճակին՝ ընդունելով վճռական որոշում Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապ օգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության։

FlyOne Armenia-ն մաղթում է առողջություն և լիարժեք ապաքինում ուղևորին՝ խորապես շնորհակալ լինելով թռիչքային անձնակազմին` պրոֆեսիոնալիզմի, ցուցաբերած բարձր պատասխանատվության և մարդասիրական մոտեցման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

—00—ՄԱ