«Գոռ» սգո սրահի խոհանոցի գործունեության կասեցումը վերացվել է

29/07/2025 13:11 Ներքին կյանք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կրկնակի վերահսկողություն են իրականացրել Ատոմ Բաբաջանյանին պատկանող «Գոռ» սգո սրահի խոհանոցում (ք․ Երևան, Սիլիկյան խճ․ 37/5)։

Վերահսկողության ընթացքում պարզել են, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են, ինչի կապակցությամբ խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

—00—ՄԱ