Հր․ Քոչար փողոցում վնասված դիտահորից կեղտաջուրը հասնում է «Բարեկամության» մետրո
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Արաբկիր վարչական շրջանում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրաչյա Քոչար փողոցում, դեռ սովետական տարիներից գործող, կեղտաջրերի համար օգտագործվող դիտահորի վնասման պատճառով կեղտաջուրը դուրս է գալիս և հոսում՝ հասնելով Փափազյան փողոց, անգամ Բարեկամության մետրո:
Արդեն 5 ժամից ավելի է՝ Վեոլիա Ջուր ընկերության Երևանի մասնաճյուղի աշխատակիցները հատուկ տեխնիկաներով սկսել են հին, վնասված կոյուղատարը փոխելու աշխատանքները, սակայն կեղտաջրերի հոսքը չի դադարում ու ամբողջ տարածքում տիրում է նաև գարշահոտություն: Երբ Վելոիա Ջուրը աշխատանքը ավարտի, Արաբկիրի թաղապատարանը՝ թաղապետի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ, պետք է աշխատանքներ կատարի՝ ամբողջ տարածքն ախտահանելու ուղղությամբ:
Նախկինում, երբ նման դեպքեր էին լինում, Արաբկիրիկ նախկին թաղապետեր Ալբերտ Երիցյանը, Հրայր Անտոնյանն ու Արամ Ազատյանը հետևողական աշխատանքներ էին կատարում ու տարածքը ախտահանում էին հատուկ նյութերով, ինչն ապահովում էր, որ վարակ տեղի չունենա: Արդյոք այս դեպքում Արաբկիր վարչական շրջանի պաշտոնակատարը նման աշխատանքներ կկատարի, ցույց կտա հետագան:
—00—ՄԱ