«ՍԱԼԻ ԵՎ ՄՈՒՐՃԻ ԱՐԱՆՔՈՒՄ». ԱՐՑԱԽՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՖՅԱՆ ԻՐԱՆԻ 100-ԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
«ՍԱԼԻ ԵՎ ՄՈՒՐՃԻ ԱՐԱՆՔՈՒՄ». ԱՐՑԱԽՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՖՅԱՆ ԻՐԱՆԻ 100-ԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ. Արցախի պատմությունը՝ մաս 5-րդ
Հազիվ էր Հայաստանը, այդ թվում նաև Հայոց Արևելից գավառները շունչ քաշել քոչվորական կործանարար արշավանքներից, երբ տարածաշրջանը 16-րդ դարում հայտնվեց պատմության թատերաբեմ իջած երկու հակամարտող կայսրությունների՝ Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի արյունալի բախման կիզակետում:
Արդեն 1723թ.-ին Արցախի սղնախականների համար սկսվեց փորձության մի նոր շրջան։ Տեսնելով, որ Իրանը խիստ թուլացած է, իսկ Ռուսաստանի Պետրոս կայսեր կասպիական արշավանքը ձախողված է, Թիֆլիսը գրավելուց հետո 1723թ.-ի հոկտեմբերին Իբրահիմ փաշայի գլխավորությամբ 80 հազարանոց օսմանյան զորքը շարժվեց դեպի Գանձակ։ Քաղաքի պաշտպանությանը մասնակցում էին նաև սղնախների մարտական ուժերի մի մասը։ Թուրքական զորքը պարտություն կրեց և նահանջեց, Գանձակի պատերի տակ թողնելով հազարավոր սպանվածների։
Մեկ տարի անց Թուրքական 4700 հոգանոց զորքը Շահին, Սալահ և Ալի փաշաների գլխավորությամր Գանձակի կողմերից ներխուժում է Վարանդա՝ տեղավորվելով գավառի 33 գյուղերում։ Տեղացիները զգալով, որ չեն կարող դիմադրել թվով գերակշռող թշնամուն, առերես հպատակվեցին և կեր ու խումից հետո Դիզակի մելիք Եգանի և Վարանդայի մելիքի աղջկա Գայանեի գլխավորությամբ մի գիշերվա մեջ նախօրոք դրված պայմանով գիշերով ոչնչացրեցին թուրքերին։ Գայանեն անձամբ ղեկավարում է գործողությունը Ավետարանոցում և ինքն էլ սպանում է իրեն հետապնդող Սուլեյման բեկին։ Միայն 150 թուրքերի է հաջողվել փախչել Վարանդայից, իսկ Սալահ փաշան գերի էր հանձնվել:
Արցախում ազատագրական շարժման թափը կոտրելու համար սուլթանը նույնիսկ ջիհադ հայտարարեց հայերին և հատուկ ֆարմանով հրամայեց հիմնահատակ քանդել հայերի բնակատեղիներն ու ամրությունները: Այնուամենայնիվ, օսմանյան թուրքերին չհաջողվեց կոտրել ղարաբաղցիների դիմադրությունը, որոնք դաշնակցեցին Իրանի Նադիր շահի հետ և Հայոց Արևելից գավառներից վռնդեցին օսմանյան զավթիչներին` ապահովելով Արցախի քաղաքական հարատևությունն ու հայկական ինքնության անվտանգությունը:
«Արցախի պատմությունը» նախագծի 5-րդ մասը («ՍԱԼԻ ԵՎ ՄՈՒՐՃԻ ԱՐԱՆՔՈՒՄ». ԱՐՑԱԽՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՖՅԱՆ ԻՐԱՆԻ 100-ԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ) ամբողջությամբ՝ տեսանյութում։
—00—ՄԱ