Ի՞նչ այլընտրանքային ճանապարհային քարտեզ են պատրաստում. «Փաստ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակաբար գնում են բացառապես միակողմանի զիջումների ճանապարհով: Ըստ այդմ, այս ամենից դժգոհ հանրությունը, որը բացարձակ մեծամասնություն է կազմում, ակնկալում է այլընտրանքային առաջարկներ ընդդիմադիր ուժերի կողմից, թե ինչպես են պատկերացնում առկա խնդիրների կարգավորումը իշխանության գալու պարագայում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Ապրելու երկիր» կուսակցությունը միջազգային փորձագետների հետ աշխատում է այլընտրանքային փաստաթղթի վրա, որը առաջիկայում ներկայացվելու է լայն քննարկման՝ որպես Ադրբեջանի հետ առկա խնդիրների կարգավորման ճանապարհային քարտեզ։ Մեզ հայտնի դարձավ, որ փաստաթղթում առկա են լուծումներ ճանապարհների ապաշրջափակման, սահմանազատման, արցախցիների իրավունքների և գերիների վերադարձի մասով»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
–00—ՅՄ