Վիճաբանություն է եղել Երևանում, հնչել է կրակոց․ կասկածյալը գնդապետի որդին է․ shamshyan
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Երեկ՝ հուլիսի 27-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի թիվ 21/6 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց, և անգամ դրանից հետո շարունակվել է վիճաբանությունը։
Տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ Գրիբոյեդով փողոցի թիվ 21/3 և 21/5 շենքերի հարևանների միջև կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մասնակիցներից մեկը՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Աշոտ Շահնազարյանը, իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել։ Բարեբախտաբար կրակոցի հետևանքով տուժածներ չկան։
Տեղում քրեական և համայնքային ոստիկանները և քննիչները պարզել են նաև, որ կրակոցից հետո Ա․ Շահնազարյանի եղբայրը կրակված պարկուճը դեպքի վայրից վերցրել և նետել է աղբամանի մեջ։ Զննությամբ այն հայտնաբերվել է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ