Սամվել Կարապետյանը պահանջում է Ազատ Արշակյանից 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում

28/07/2025 17:59 Ներքին կյանք

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել՝ ընդդեմ քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի՝ պահանջելով վերջինիս կողմից արված հայտարարությունների հրապարակային հերքում և փոխհատուցում։

Մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը զրպարտություն է որակել  Ազատ Արշակյանի՝ հուլիս ամսին մի քանի հարցազրույցներում  հնչեցրած մտքերն առ այն, որ «Սամվել Կարապետյանը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ, իր կուլտուրան կողոպտելն է, հարկեր չի վճարում»։ Ներկայումս կալանքի տակ գտնվող գործարարը պահանջում է, որ քաղաքական գործիչը հերքի վեորնշյալ հայտարարությունները եւ ներողություն խնդրի։ Բացի այդ՝ Սամվել Կարապետյանը պահանջում է 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել հուլիսի 25-ին։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առաժմ չկա տեղեկություն՝ մակագրման մասին։

–00—ՅՄ