7 տարում 99 ոստիկան է դատապարտվել հանցագործության համար․ Հետք

28/07/2025 17:00 Ներքին կյանք

Հանցագործությունների դեմ պայքար մղողները երբեմն իրենք են դառնում հանցանք կատարողներ: Ոստիկանության ծառայողների կողմից բնակարանային գողությունները, թմրանյութի ապօրինի շրջանառությունն ու այլ հանցագործություններն աճում են։ Այս մասին գրում է Հետք-ը։

2018-2025թթ․ 1-ին կիսամյակի ընթացքում հանցանք կատարելու համար դատապարտվել է Ոստիկանության 99 ծառայող, արդարացվել՝ 3-ը: Նշված ժամանակահատվածում ամենաշատը ոստիկանները դատապարտվել են 2024թ․-ին՝ 21 ծառայող, որից 12-ը եղել են պարեկային ծառայողներ:

Ուշագրավ է, որ պարեկները հայտնվում են տարաբնույթ պատմությունների մեջ՝ մեկ կասկածվում են կանչով մեկնելու ժամանակ քաղաքացու տնից ոսկյա զարդեր գողանալու մեջ, մեկ կատարում են բնակարանային գողություններ: Սակայն, քիչ չեն նաև դեպքերը, երբ կեղծ արձանագրություններ են կազմում:

Դատապարտված ոստիկաններից 44-ը եղել են մարզային ստորաբաժանումների աշխատակիցներ, իսկ 55-ը՝ Երևան քաղաքի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում