Ծանր մարմնական վնասվածք պատճառած 15-ամյա պատանին հայտնաբերվել է․ բացահայտում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Ծանր մարմնական վնասվածք պատճառած պատանին հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
14-ամյա պատանու՝ մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել էր ապրիլի 29-ին: Ըստ ծնողների՝ նա վնասվածքը ստացել էր Սայաթ-Նովայի պողոտայում ընկնելու հետևանքով:
Փաստի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սոցիալական ցանցերից մեկում իր հասցեին հնչած հայհոյանքի համար տուժողին Երևանի Կողբացու փողոցում ոտքերով և ձեռքերով հարվածներ էր հասցրել 15-ամյա պատանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Նա հայտնաբերվել է ու տեղափոխվել վարույթն իրականացնող մարմին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
—00—ՄԱ