Գեղարքունիքի մարզում Մարտունի համայնքին է վերադարձվել 320.000 ԱՄՆ դոլար արժեքով մարզադաշտը

28/07/2025 16:14 Ներքին կյանք

Գեղարքունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով (վերջնական դատական ակտերով) բավարարվել է 33.9 միլիոն դրամի գույքային հայց, որից 3 միլիոն դրամն արդեն փոխանցվել է պետական բյուջե:

Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է 14.3 միլիոն դրամի վնաս:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6.5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 320 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 123 միլիոն 224 հազար դրամ:

—00—ՄԱ