Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխվել է

28/07/2025 15:55 Ներքին կյանք

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը տնային կալանքը փոխվել է, ՀՀ վերաքննիչ դատարանը խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Խափանման միջոց վարչական հսղությանը հանգամանքը չենք բողոքարկելու ՀՀ վճռաբեկ դատարան, քանի որ ժամանակ չկա ու դեռ ավելին` Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել, ուստի խափանման միջոցի հարցը դատաքննության փուլում կքննարկենք»,-ասել է նա:

—00—ՄԱ