Անցած շաբաթ գրանցվել է հրդեհի 328 դեպք, թունավորման` 10

28/07/2025 15:24 Ներքին կյանք

Հուլիսի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 925 դեպք, որից 420-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 328, փլուզման, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, վայրի կենդանիների հարձակման՝ 5-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, զինամթերքի և դիակի հայտնաբերման` 1-ական, քարաթափման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 2-ական, տեղատարափ անձրևի, բնական հրդեհի, որոնողափրկարարական՝ 3-ական, ուժեղ քամու՝ 4, կեղծ ահազանգի՝ 9, թունավորման` 10, օձի նկատման՝ 49, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 50, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 251, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 48, հրդեհի կեղծ կանչի՝ 40, 92 այլ դեպքեր:

—00—ՄԱ