Հանրային վայրերում շուրջ 160․000 քաղաքացի մասնակցել է Վարդավառին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Հուլիսի 27-ին, Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի ժողովրդական տոնակատարությունների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները՝ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում։
ՓԾ-ից հայտնում են, որ հանրային վայրերում՝ ակտիվ հատվածների հաշվարկներով, շուրջ 160․000 քաղաքացիներ մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին։ Միջոցառումները հատկապես բազմամարդ են եղել Երեւանում, Գյումրիում, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում։
Նշվում է նաև․ «Նախատեսված միջոցառումների, ինչպես նաև բազմամարդ բոլոր տարածքներում ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը սահմանել էին ծառայություններ՝ ապահովելով մեր քաղաքացիների ու զբոսաշրջիկների անվտանգությունը»։
_00_ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Իրանում կանխել են 23 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձերը
-
Վարդավառի օրը Գեղարքունիքում 499 արձանագրություն է կազմվել, որոնցից 66-ը` ջրային պարեկները
-
Մոսկվան պատրաստ է օգնել․ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ
-
Արցախահայության ձայնը չի լռելու ո՛չ Հաջիևի և ո՛չ էլ նրա նման պաշտոնյաների մանիպուլյացիաներով
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է