Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. արձանագրվել է 16-ամյա ՌԴ քաղաքացու մահը

28/07/2025 10:51 Ներքին կյանք

Երեկ՝ հուլիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գխավոր վարչության Սևանի բաժին «Սևան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով օգնության է մեկնել Գեղարքունիքի մարզի բնակավայրերից մեկը, որտեղ արձանագրել են անչափահաս տղայի կենսաբանական մահը:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ մահացածը նշված բնակավայրի բնակիչ, ՌԴ քաղաքացի, 16-ամյա Վ. Մ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով էլ հանկարածամահ է եղել: Արտաքին զննությամբ, ըստ դատաբժշկի, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

—00—ՄԱ