Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մարվել է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին Խոսրովի պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել էր խոտածածկույթի հրդեհ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ։
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 26-ին, ժամը 19։04-ին, մարվել՝ հուլիսի 27-ին, ժամը 22։16-ին։
Խոսրովի պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են եղել նաև Ոստիկանության ուժեր, արգելոցի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ և բնակիչներ, ինչպես նաև ՊՆ ուղղաթիռ:
Այրվել են մոտ 3 հա խոտածածկ տարածք, ծառեր և թփուտներ։
Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։
Հրդեհաշիջման աշխատանքները տեղում ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Պարո՛ն Ղուկասյան, ԼԳԲՏ շահերի պաշտպանությունը կապ չունի մեր իշխանության հետ, ամեն անգամ մի՛ ասեք
-
Փաշինյանի նախաձեռնած «հոգևոր» հավաքին ներկա կլինեմ, իմ խոսքն էլ կասեմ, վարչապետը հավատավոր հետևորդ է
-
«Զախարովաները» որ քաղաքական գործիչներին պաշտպանեն, նրանք Հայաստանում ապագա չեն ունենա․ մարզպետ
-
Եկեղեցու դեմ որևէ մեկը չի կարող արշավ սկսել թե՛ Հայաստանից ներս, թե՛ երկրից դուրս. Շիրակի մարզպետ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է