«Պայծառակերպությունը զարթոնք է, վերածնունդ է ամենքիս համար…». Տեր Մաղաքիա քահանա Գևորգյան
27/07/2025 23:56
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Այսօր հանդիսավորությամբ նշվեց Արագածոտնի թեմի Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման 11-րդ տարեդարձը:
Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ու Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագած բերվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքը:
Տոնական Սուրբ Պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը:
«Պայծառակերպությունը զարթոնք է, վերածնունդ է ամենքիս համար, նորոգություն է ամենքիս համար: Բարձրյալի զավակ լինելու պատիվը միայն մեզ է ընձեռված և Աստված եկավ մեզ համար, որպեսզի մենք երկինք բարձրանանք». նշեց պատարագիչ հոգևորականը ընթացս Պատարագի խոսված իր քարոզում և պատգամեց հավատացյալներին օրվա խորհուրդն իրենց կյանքում ունենալով ապրեն իրական քրիստոնյային վայել կյանքով:
Սուրբ Պատարագին ներկա էր Ապարանի հովվության հոգևոր սպասավոր՝ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Քոչարյանը, եկեղեցու խաչի կնքահայրը, բարերարներ, տարբեր համայնքներից Արագած եկած ուխտավոր հայորդիներ:
Հավարտ Սուրբ Պատարագի հավատացյալներին մատուցվեց սիրո ճաշ: