Երևան-Սևան ճանապարհին հրդեհված մեքենան վերածվել է մոխրակույտի․ նոր մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում, ավտոմեքենա է այրվում։
Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի բնակիչ 31-ամյա Գագիկ Գ․-ի վարած «Mazda CX-7» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Հրշեջ-փրկարարները այնուհետև իրականցրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Թայլանդը հրետանային կրակի արդյունքում սպանել է Կամբոջայի Թագավորական բանակի հրամանատարին
-
Բացիր հարության դռները, որպեսզի վեր հառնի հաղթանակի ու վերածննդյան ոգին
-
Իսրայելը կհասնի իր բոլոր ռազմական նպատակներին, կոչնչացնի ՀԱՄԱՍ-ին․ Նեթանյահու
-
«Lexus»-ը կոտրել է բետոնե արգելապատնեշները և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ վարորդը եղել է ոչ սթափ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է