Գյումրիում ուխտերթ է անցկացվել` Գերաշնորհ Տեր Միքայել Աջապահյանի օրհնությամբ

27/07/2025 19:06 Ներքին կյանք

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ՝ Շիրակի թեմի նախաձեռնությամբ, Գյումրիում ուխտերթ է անցկացվել քաղաքի Անի թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցուց և ավարտվել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում։

Թափորը կանգ է առել նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցիների մոտ, որտեղ կատարվել են անդաստաններ և քարոզներ։

Խաչերթը տեղի է ունեցել Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, որն այժմ կալանավորված է։

Ավելին՝ տեսանյութում։