«Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է»․ Փաշինյան

27/07/2025 15:24 Ներքին կյանք

Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը՝ Վարդավառի տոնին․

«Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է, որ գովերգում է ապրելու, կյանքը վայելելու, երջանիկ լինելու բնական մղումը եւ մեզ հետագծում մինչեւ մեր արմատների ամենախորքերը։

Վարդավառը գովերգ է մեր նահատակներին, որ մեզ ապրելու, կյանքը վայելելու եւ հարատեւ պետություն ունենալու հնարավորություն են շնորհել։

Այդ հնարավորությունը մենք բաց չենք թողնի։ Շնորհավոր Վարդավառ»։